«Օրեր» եվրոպական անկախ ամսագիրը տեղեկացնում է, որ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերախումբը պատրաստվում է ներկայացնել չեխ մեծանուն գրող Կարել Չապեկի «Մայրը» դրամայի բեմադրությանը: Պիեսի բեմադրիչն ու գլխավոր դերակատարն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը:
Չեխ դրամատուրգի պիեսը 2014թ. ապրիլի 7-ին կբեմադրվի Պրահայի ռուսական գիտության և մշակույթի կենտրոնում (Ruské Strědisko vědy a kultury, Na Zátorce 16, Praha-6, st.m.Hradčanská) և ապրիլի 8-ին «Դիսկ» թատրոնում (Divadlo Disk, Karlova 26, 116 65 Praha 1):
Տոմսի արժեքը 200 չեխական կրոն է: